Գերմանիայում ստուգում են Վահան Հովհաննիսյանի քրեական գործը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ քաղաքական շրջանակներում խոսվում է, որ Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հայտարարությունն է, թե ՀՅԴ-ն ահաբեկչական կառույց է: Հիմա Գերմանիայում ստուգում են ՀՅԴ բնույթը: ԱԳՆ թերթի աղբյուրներն ասում են, որ նման բան չկա, Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառն ընդամենը այն է, որ Վահանն անցնում էր «31»-ի գործով, և գերմանացիք ուսումնասիրում են գործի բոլոր հատորները, որից հետո հաստատապես կգա դրական պատասխան, գերմանական կողմը կգտնի, որ այն քաղաքական շարժառիթներով է հարուցվել, ինչը ողջ աշխարհում «ընդունված» ու «հասկանալի» պրակտիկա է՝ տեղեկացրել է թերթի զրուցակիցը: Ի դեպ, զուտ ֆորմալ տեսանկյունից արգեմանն ամենևին էլ չի ուշանում, այն կարող է վեցից-ութ ամիս տևել. Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է ընդամենը հոկտեմբերին, և մինչև գարուն ժամկետ կա:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել