Ողբերգական պատահար՝ Ստեփանավանում. 26-ամյա վարորդը տեղում մահացել է
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 00.42-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Արևելյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 OA 931 և «ԲՄՎ» մակնիշի 25 ՍՍ 286 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1987 թ. ծնված Ա. Հ. տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Հ. դին և հանձնել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ղ. և ուղևոր՝ 1989 թ. ծնված Հ. Ս. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են կայուն ծանր:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն