Կիևում բողոքի ցույցեր են ընթանում` ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու պատճառով (տեսանյութ)
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ուկրաինական կառավարության` ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրության նախապատրաստությունը կասեցնելու մասին որոշումից հետո մինչև 1.5 հազար մարդ է փողոց դուրս եկել ի նշան բողոքի: Քաղաքացիներին իրենց աջակցություն են եկել հայտնելու նաև որոշ քաղաքական գործիչներ, որոնց թվում` ընդդիմադիր Բատկիվշչինա կուսակցության առաջնորդ Արղսոնի Յացենյուկը, «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, Սվոբոդա կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոգը և այլք:
Մարդիկ իրենց ձեռքերում պաստառներ են պահում, որոնք քննադատում են իշխանությունների որոշումը:
Ցուցարարների մի մասը գիշերն անցկացրել է հրապարակում, իսկ մյուս մասը ցրվել է` այսօր կրկին հավաքվելու նպատակով:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ուկրաինան, ազգային և տնտեսական անվտանգության նկատառումներից ելնելով, կասեցրել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքները: Դրանից հետո ընդդիմությունը երկրի նախագահ Յանուկովիչին և վարչապետ Ազարովին մեղադրեց հայրենիքի դավաճանության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն