Կիևում ընդդիմությանն արգելում են վրաններ խփել ցույցերի հրապարակում
Աշխարհ
Կիևի քաղաքային դատարանը սահմանափակել է «Մայդան Նեզալեժնոստի» հրապարակում բողոքի ցույցերի անցկացման հնարավորությունները. գրում է Lenta.ru-ն` հղում կատարելով ցույցի ակտիվիստների ֆեյսբուքյան գրառումներին:
Դատարանի որոշման համաձայն` զանգվածային միջոցառումների ժամանակ արգելվել է վրաններ և այլ նմանատիպ շարժական կառույցներ կանգնեցնել հրապարակում: Արգելքը գործում է նոյեմբերի 22-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը:
Դատական որոշումը կայացվել էր քաղաքի ադմինիստրացիայի միջնորդության շնորհիվ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ի երեկոյան այս հրապարակում բողոքի ցույց էր սկսվել` ի աջակցություն Ուկրաինայի եվրաինտեգրման:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն