Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին 2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան Քրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործում «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետել Ազատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալ Արաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները Մասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասը «Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցում Հայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստր Ռայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով» 

Լեոնիդը Նժդեհի գաղափարները կրող եզակի հրամանատարներից էր. այսօր հերոսի ծննդյան օրն է (տեսանյութ)

Հասարակություն

Նա հաճախ էր ասում. «Ամենաթանկ երևույթը կամավոր զինվորագրված հայ տղան է»: Իր համոզմունքին հավատարիմ՝ Արցախյան ազատամարտի ընթացքում Լեոնիդ Ազգալդյանն իր ջոկատով ազատագրեց 27 գյուղ՝ ընդամենը 6 զոհ տալով:

«Ազատագրական բանակի» յոթերորդ զոհն ինքը՝ հրամանատարն էր:

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է Թիֆլիսում 1942 թ. նոյեմբերի 22-ին:

Դպրոցն ավարտելով Երևանում՝ ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվել Երևանի պետական համալսարան: Ֆիզիկոս, մարզիկ, մտավորական Լեոնիդ Ազգալդյանն Արցախյան շարժման սկզբնավորման օրից մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: Նա առաջիններից մեկն էր, որ շարժման առաջին օրերից համոզված էր, որ այն ի վերջո վերածվելու է պատերազմի, և ձեռնամուխ եղավ նոր զենքերի վրա աշխատելուն: 1990 թ. փետրվարին Աշոտ Նավասարդյանի հետ ստեղծեց «Անկախության բանակն» ու վարեց նրա հրամանատարությունը՝ կազմակերպելով մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցեց ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրեց և իրականացրեց խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը:

Երբ Աշոտ Նավասարդյանը հիմնադրեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը, երդվյալ անկուսակցական Լեոնիդն առանձնացավ և 1991թ. հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ միասին ստեղծեց «Ազատագրական բանակը», որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը:

«Ազատագրական բանակը» մասնակցել է Արցախի բոլոր կարևոր ճակատամարտերին՝ բացառությամբ երկուսի՝ Շուշիի և Մալիբիլիի: Շուշիի ազատագրման գործողության ժամանակ Լեոնիդի զինվորները պահում էին ամբողջ արևմտյան գիծը, որպեսզի ադրբեջանական զորքերը չկարողանան զորք շարժել դեպի Շուշի:

«Լեոնիդը Նժդեհի գաղափարները կրող եզակի հրամանատարներից էր Արցախյան ազատամարտում, նա միշտ եղել է նախաձեռնողը, ոգի տվողը, կռվել է զինվորի կողքին և ոչ մի անգամ թիկունքից չի հրամայել: Նրա հանճարը գաղափարական էր: Մագնիսը երկու բևեռ է ունենում, բայց Լեոնիդը բազմաբևեռ մագնիս էր. նա ձգում էր տարբեր տեսակի մարդկանց, ու անհասկանալի է, թե ինչպես էր նրան դա հաջողվում: Շատերն էին խնդրում ջոկատում ընդգրկվել, իսկ այնտեղ խիստ կանոններ կային՝ չծխել, չխմել, զենքի հանդեպ միշտ ուշադիր լինել: Բայց կամավորները նրա մոտ էին գալիս»,-հիշում է Ազգալդյանի զինվորներից մեկը՝ Գագիկ Գինոսյանը:

Զինակիցները հիշում են, որ Լեոնիդը միշտ զինվորի կողքին էր՝ նրան հավասար: Նրա ջոկատում երբեք խնդիրներն ուժի կամ կոպտության միջոցով չէին լուծվում: Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը, հերթապահության ժամանակ քնած զինվորի նկատելով, ոչ միայն չի պատժել, այլև ուղարկել է քնելու՝ ինքը նրա փոխարեն կանգնելով դիտակետում:

Մի անգամ Լեոնիդի ջոկատի երկու տասնվեցամյա պատանիներ հրացաններով նետվում են մոտեցող տանկին ընդառաջ: Երբ Լեոնիդը նրանց ուժով հետ է բերում խրամատ ու բարկանում, թե ինչպե՞ս կարող են հրացանով տանկի դեմ դուրս գալ, նրանք ասում են, «Երբ Դուք մեզ հետ եք, մեզ թվում է՝ պարսատիկով էլ կարող ենք տանկ ոչնչացնել»:

Երբ Լեոնիդի ջոկատին անդամագրվել ցանկացողներն ասում էին, որ պատրաստ են հայրենիքի համար մեռնելու, Լեոնիդը նրանց չէր ընդունում: «Ինձ մեռնողներ պետք չեն, ինձ ապրողներ ու պայքարողներ են պետք»,- ասում էր նա:

Լեոնիդը համոզված էր, որ ով կորցնի Արցախը, նա կկործանվի. եթե Հայաստանը կորցնի Արցախը, Հայաստանը կկործանվի, եթե Ադրբեջանը՝ ապա այն: Իսկ Արցախը նրանն է, ում պատկանում է Շուշին:

«Երբեք ոչ մեկի ճախրանքը մի´ ընդհատեք»,- ասաց մի անգամ Լեոնիդը, երբ զինվորներից մեկն իր հրացանն ուղղեց սավառնող արծվի ուղղությամբ: -«Եվ մի´ մոռացեք, որ այս թռչունը մեր զինանշանի վրա է»: Լեոնիդի ճախրանքն ընդհատվեց քսան մեկ տարի առաջ՝ 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝ թշնամու դավադիր գնդակից:

Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. ՂազարյանԹբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. ՎարդեւանյանՄիրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակըԿրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկըՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը
Ամենադիտված