Օբամայի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել
ԱՄՆ
Բարաք Օբամայի քաղաքականությունից գոհ ամերիկացիների քանակը ռեկորդային անկում է գրանցել. միայն 37% ամերիկացիներն են աջակցում նրա վարած քաղաքականությանը. գրում է СBC News-ը` հղում կատարելով հանրության շրջաններում անցկացրած հարցմանը:
Հարցվածների 57%-ը հրաժարվում է աջակցել նախագահի քաղաքականությանը: Հոկտեմբերի վերջին անցկացրած համանման հարցումն ապացուցել էր, որ Օբամայից դժգոհ է բնակչության 48%-ը:
Հեռուստաալիքն Օբամայի ցածր վարկանիշը բացատրում է առողջապահության ոլորտում Օբամայի չհաջողված բարեփոխումներով: Համաձայն հարցման` այդ ռեֆորմից, որն անվանվել է Obamacare, արդեն հիասթափվել է բնակչության 61%-ը, մինչդեռ դրա կողմնակիցների քանակը կազմում է 31%:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն