Այսօր դերասան Կիմ Երիցյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Դերասան Կիմ Երիցյանը ծնվել է 1930թ. նոյեմբերի 22-ին Թբիլիսիում:
1951թ. տեղափոխվել է Երևան:
1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1955-73 թթ աշխատել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ որպես դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական դերեր, սակայն արտիստին համընդհանուր ճանաչում է բերել Պըլը Պուղու դերը՝ Բարսեղյանի «Պըլը Պուղի» կատակերգությունում, որը խաղացել է ավելի քան 350 անգամ:
1973-2006թթ. աշխատել է Երևանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Խաղացած դերերից են՝ Ագրիպաս աղա, գնդապետ, Թովմաս, Սերգեյ Կարպիչ, Մաշու, Ալդոմիրցի և այլն: Նկարահանվել է հայկական բազմաթիվ ֆիլմերում՝ «Նվագախմբի տղաները», «Շրթներկ համար 4», «Սուտլիկ որսկանը», «Քաոս», «Հող և ոսկի» և այլն։: Բազմաթիվ դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում: Ստեղծագործական կյանքի ընթացքում մարմնավորել է ավելի քան 100 դերեր:
2008թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Պարգևատրվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Մահացել է 2010թ. դեկտեմբերի 26-ին Երևանում:
avproduction.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)