Մեզ հետ տեղի ունեցավ վատագույնը, ինչ կարող է պատահել ֆուտբոլում. Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն սարսափելի է համարում այն իրավիճակը, որում հայտնվել է դորտմունդյան թիմը:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով շարքից դուրս են եկել պաշտպաններ Հումելսը, Սուբոտիչը և Շմելցերը: Իսկ «Բորուսիան» Բունդեսլիգայի 13-րդ տուրում հյուրընկալելու է Մյունխենի «Բավարիային». վերջինիս կազմում խաղադաշտ դուրս չի գալու Ֆրանկ Ռիբերին:
«Մեզ հետ տեղի ունեցավ վատագույնը, որը կարող է պատահել ֆուտբոլում: Սա պարզապես սարսափելի է, երբ դու զրկվում ես քո բոլոր պաշտպաններից: Յուրաքանչյուր թիմ ունակ է փոխարինել մեկական պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող: Սակայն ինչպե՞ս փոխարինել այսքան պաշտպանների»,-Վատցկեի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում