«Վրաստանն իր խնդիրները կլուծի խաղաղ ճանապարհով». Մարգվելաշվիլի
Վրաստան
Վրաստանը բոլոր խնդիրները կլուծի խաղաղ ճանապարհով, սակայն դրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է Novosti Gruzia-ն, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվեալաշվիլին զինվորականների հետ հանդիպմանը:
Մարգվելաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել վրացի զինվորականներին, ի թիվս այլ հարցերի, համաշխարհային անվտանգության ապահովման գործում:
«Մեր նպատակն է հասնել զինված ուժերի պատրաստականության այնպիսի մակարդակի, որ մեր հակառակորդը կորցնի մեզ հետ պատերազմելու ցանկությունը,- ասել է նա:- Խաղաղությունը մեր գլխավոր առաջնահերթ խնդիրն է, սակայն եթե հայրենիքն անհրաժեշտություն ունենա, մեզանից յուրաքանչյուրը պատրաստ կլինի զոհել իրեն»:
Ընդ որում, իր ելույթում Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի գործընկերներին՝ երկրի պաշտպանունակության բարձրացման գործում ունեցած ներդրման համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն