Վարդան Մինասյանը քվեարկել է Ռոնալդուի և Ֆերգյուսոնի օգտին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ոսկե գնդակի» քվեարկությունում իր ձայնը տվել է Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին:
Մեդիամաքս-ի թղթակցին Մինասյանն ասել է, որ իր ցուցակում 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են Ֆրանկ Ռիբերին («Բավարիա») ու Անդրեա Պիրլոն («Յուվենթուս»):
Լավագույն մարզիչները, ըստ Մինասյանի, Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ»), Յուպ Հայնկենսը («Բավարիա») ու Վիսենտե Դել Բոսկեն (Իսպանիայի հավաքական) են:
«Ռոնալդուի օգտին եմ քվեարկել, որովհետեւ նա արդեն 4 տարի է կայուն խաղ է ցուցադրում: Սակայն նախորդ տարիներին նրա բախտը չէր բերում, քանի որ կար Լիոնել Մեսսին: Սակայն արգենտինացին այս տարի այդքան էլ լավ խաղ չի ցուցադրել: Իսկ Ֆերգյուսոնին ընտրել եմ իր անցած ուղու համար»,- Մեդիամաքս-ին ասել է Վարդան Մինասյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում