«Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնան»». Գալյարդո
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը. տեղեկացնում է Punto Pelota-ն:
ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հայտարարել է.
«Մեկ ամսվա ընթացքում Մեսսիի ներկայացուցիչների և ակումբի հաաբերությունները վատացել են: Ֆուտբոլիստը որոշել է լքել ակումբը: Նա արդեն բանավոր համաձայնության է եկել այլ ակումբի հետ, իսկ փետրվարին կսկսվի պաշտոնական բանակցությունները: Բանը նրանում է, որ Մեսսին խնդրել էր ակումբի ղեկավարությանը վերանայել պայմանագիրը, և ակումբը խոստացել էր բաձրացնել աշխատավարձը: Սակայն մեկ ամիս անց ֆուտբոլիստին տեղեկացրել են, որ թիմի ղեկավարությունը մտափոխվել է: Մեսսին որոշել է հեռանալ: Հիմնական պատճառներից մեկը այն է, որ Նեյմարը ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան ինքը», – նշել է Գալյարդոն:
Հիշեցնենք, որ Գալյարդոն առաջիններից էր, ով հայտարարեց, որ Բեյլը «Տոտենհեմից» տեղափոխվելու է «Ռեալ»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում