Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հայաստանի պատանիների շախմատի հավաքականը հաղթեց Գերմանիային Եվրոպայի առաջնությունում ՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել Ձերբակալվել է Արա Նախշքարյանը Մի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը. պատգամավոր Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 29-ի դրությամբ Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել, դրանք 2021-ից գործում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները «Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ «Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ» 

«Որևէ բուհ Գյումրիում չի փակվում, արվեստի որևէ մասնագիտության գոյությունը վտանգված չէ». Ա. Աշոտյան

Քաղաքական

Շիրակի մարզի կրթության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի: Նախարարի այցը մեկնարկել է "Ֆոտոն" վարժարանից, որը նախորդ ուսումնական տարում անցել է ԿԳՆ ենթակայության տակ: Նախարարը շրջել է դպրոցում, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ, ծանոթացել խնդիրներին և արձանագրված արդյունքներին, որոնք այս վարժարանում տպավորիչ են՝ աշակերտները հանրապետական օլիմպիադաներում ապահովել են մրցանակային տեղեր: 700 աշակերտ ունեցող դպրոցում դասերը կազմակերպվում են 2 հերթափոխով, ինչը լրացուցիչ բարդություն է առաջացնում: Նախարարը տեղեկացրել է, որ հաշվի առնելով խնդիրը՝ վարժարանին հատկացվել է նոր մասնաշենք, որը հնարավարություն կընձեռի դասերը կազմակերպել մեկ հերթափոխով: Քննարկման ընթացքում աշակերտներն ու մանկավարժները հարց են բարձրացրել՝ համակարգչային տեխնիկայով համալրելու հետ կապված: Նախարար Ա.Աշոտյանը նշել է, որ նախարարության կողմից դպրոցն աջակցություն կստանա:

ՀՀ ԿԳ նախարարի հաջորդ կանգառը Գյումրու պետական բժշկական քոլեջում էր, որը նախկինում գործել է առողջապահության համակարգում: Քոլեջի ուսանողների ու մանկավարժների հետ հանդիպման ժամանակ հարց է բարձրացվել բժշկական քոլեջը ԿԳՆ ենթակայության ներքո տեղափոխելու պատճառների վերաբերյալ: Ի պատասխան՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է. "Կրթության համակարգում քաղաքականությունը պետք է միասնական լինի՝ սկսած ուսանողների իրավունքներից մինչև կրթական ծրագրեր": Քոլեջն ունի 650 սովորող, շենքը հին է և ունի վերանորոգման կարիք: Ուսանողները որպես խնդիրներ նշել են հայերենով ուսումնական գրականության պակասը և տեխնիկական սարքավորումների բարելավումը:

Նախարար Ա. Աշոտյանն այցելել է Գյումրու արվեստի բուհեր և հանդիպում ունեցել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ: Արվեստի բուհերի ներկայացուցիչները մտահոգություններ են ներկայացրել նախարարին՝ բուհերի մասնաճյուղերի միավորման վերաբերյալ կառավարության կողմից մշակված նախագծի առնչությամբ: Հիմնականում շեշտվել է այն տեսակետը, որ բուհերն անընդունելի են համարում մասնաճյուղերի միավորումը: ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով Գյումրիում մշակույթի կամ արվեստի համալսարան հիմնելու կառավարության մտադրությունը, նշել է, որ հիմնական նպատակը Գյումրին մշակութային մայրաքաղաք դարձնելու ծրագրի իրականացումն է: "Ես հասկանում եմ բոլոր մտահոգությունները, որոնք վերաբերում են նոր բուհի ստեղծմանը, սակայն կարծում եմ՝ կա հստակ թյուրընկալում: Որևէ բուհ Գյումրիում չի փակվում, որևէ ստեղծագործողի վտանգ չի սպառնում, որևէ արվեստի մասնագիտության գոյությունը վտանգված չէ, նման մտադրություն չկա ու չի եղել: Խոսքն ընդամենը բուհերի վերամիավորման մասին է, որը հնարավորություն կտա Գյումրիում ստեղծել ավելի հզոր ու մրցունակ համալսարան: Հավատացնում եմ, որ նոր համալսարանի հիմնադրումը զուտ տնտեսական առումով պետության համար ավելի ծախսատար է, քան արվեստի բուհերի մասնաճյուղերի պահպանումը: Սակայն կառավարությունն այս պահին պատրաստ է գնալ այդ քայլին: Ժամանակակից կրթության զարգացման միտումները ցույց են տալիս, որ փոքր բուհերն ու բուհերի մասնաճյուղերը չունեն ապագա: Բուհերի խոշորացումն անխուսափելի գործընթաց է, որին վաղ թե ուշ, համոզված եմ, մենք գնալու ենք՝ ավելի որակյալ բուհական կրթություն ապահովելու համար: Շատ կարևոր է, որ դուք՝ ուսանողներդ և դասախոսներդ հավատաք այդ նոր գաղափարին, որովհետև դուք եք լինելու այդ գաղափարի կրողն ու իրականացնողը: Եթե դուք այդ գաղափարին չեք վստահում, մենք չենք կարող հաջողություն ունենալ: Չէի ուզենա տպավորություն թողնել, թե եկել եմ գյումրեցուն ինչ-որ բան համոզելու: Իբրև կրթության և գիտության նախարար՝ հանձնարարություն եմ ստացել վարչապետից ՝տեղում ծանոթանալ իրավիճակին: Վստահ եղեք, որ ձեր մտահոգությունների ու կարծիքի հետ կառավարությունն անպայման հաշվի է նստելու: Վստահեցնում եմ ձեզ, որ ընդդեմ գյումրեցու հավաքական կարծիքի՝ որևէ քայլ չի արվելու",- հանդիպման ժամանակ նշել է Ա. Աշոտյանը: ԿԳ նախարարի այս հայտարարությունը ներկաների կողմից ընդունվել է ոգևորությամբ և ծափերով: Այնուհետև նախարարը դիտել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ցուցահանդեսը:
ՀՀ ԿԳ նախարարի Շիրակի մարզ կատարած այցն ամփոփվել է մարզպետարանում՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ համատեղ կրթության հարցերին նվիրված խորհրդակցությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էIRIB. Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի հարվածներին իր մասնակցությունըԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՀայաստանի պատանիների շախմատի հավաքականը հաղթեց Գերմանիային Եվրոպայի առաջնությունումՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարելՁերբակալվել է Արա ՆախշքարյանըԲըրնհեմը դեմ է Աշխարհի առաջնության իրավունքները մասնավոր ներդրողներին վաճառելունՄի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 29-ի դրությամբԼրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել, դրանք 2021-ից գործում ենԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները«Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլՕրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներՍուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով
Ամենադիտված