Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին «Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Ավելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) 2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացել Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) 

Սերժ Սարգսյանը խոսեց իր և Ալիևի հանդիպման մասին. «Հանդիպումը դրական եմ գնահատում»

Արտաքին Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն: Պետական կառավարման մարմիններ իր նախորդ այցերի օրինակով, Հանրապետության Նախագահը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, ծանոթացել պայմաններին ու իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, որից հետո ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մշակութային քաղաքականության հիմնադրույթները՝ երեք հիմնական ուղղություններով. մշակութային ժառանգության պահպանություն, ժամանակակից արվեստի զարգացում, մատաղ սերնդի' որպես մշակույթի սպառողի ձևավորում: Փոխնախարարներն ու աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքները, առկա խնդիրներն ու զարգացման ծրագրերը: Նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, մասնավորապես, զեկուցել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում՝ հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում, թանգարաններ, գրադարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, իրականացված միջոցառումները և նախատեսված ծրագրերը: Նախարարի մյուս տեղակալը՝ Արթուր Պողոսյանը զեկուցել է ժամանակակից արվեստի զարգացման և տարածման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է մշակութային արտադրանքի ստեղծման համար մրցակցային դաշտի ձևավորման, ՀՀ մարզերի համաչափ զարգացման, մշակութային կրթության ոլորտում և միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված միջոցառումներին: Նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է աշխատակազմի կառուցվածքն ու գործունեությունը, առկա խնդիրները և աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկույցների վերաբերյալ Հանրապետության Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրներն ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն մշակույթի նախարարության գործունեությանը, այլ նաև հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Այդ կապակցությամբ հարցին, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը գնահատում Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայացած հանդիպումը, և արդյո՞ք կարելի է խոսել բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժի մասին, Նախագահը պատասխանել է. «Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց հանդիպման ավարտից հետո, երբ հարց է եղել՝ ինչպե՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրո՛ք, նորմալ եմ գնահատում: Նորմալ այն առումով, որ փաստորեն այս հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ և նոր սկիզբ. մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին: Ես Ադրբեջանի Նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ: Նույն ցանկությունն առկա է նաև մեզ մոտ: Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց թե ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի Նախագահը խնդիրը լուծել, և ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է: Բայց նորից եմ ասում, հանդիպումը դրական եմ գնահատում. մենք արդեն հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք դեկտեմբեր ամսվա սկզբներին մեր նոր ցուցումների հիման վրա մի բանակցային փուլ սկսեն: Դեկտեմբերին տարածաշրջան կայցելեն համանախագահները և, երևի թե, մոտակա ժամանակներում հանդիպելու այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի Նախագահի հետ, իրականություն կդառնա նաև այս հանդիպումների արդյունքների հիման վրա»:

Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքի սկզբում նշելով, որ դարերի ընթացքում մեր ժողովուրդը, հաճախ դժվարին պայմաններում, հարուստ մշակութային ժառանգություն է ստեղծել, Նախագահն ընդգծել է, որ այսօր բոլորիս խնդիրն է և առաջին հերթին՝ Մշակույթի նախարարության աշխատակիցների, այդ ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը: «Սա չափազանց դժվար, մեծ և պատվաբեր աշխատանք է»,-ասել է Նախագահը՝ հավելելով, որ նախարարության աշխատանքը տարեցտարի ավելի տեսանելի է դառնում, մասնագիտական առումով՝ ավելի որակյալ և կազմակերպված: «Սա, իհարկե, չափազանց ողջունելի երևույթ է: Մարդ իր աշխատանքը պետք է սիրի և իր աշխատանքը պետք է լավ իմանա ու նաև պետք է կարողանա մատուցել: Այս պարագայում, այն փոփոխությունները, որոնք լինելու են հաջորդ տարի, կարծում եմ, ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ»,-նշել է Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նաև նորահայտ պատմական արժեքների թանգարանայնացմանն ու հանրահռչակմանը: Եվ դա անել նույնպիսի չափանիշներով, որոնք համապատասխանեն միջազգային մակարդակին: «Կարծում եմ, սա չափազանց կարևոր խնդիր է: Իհարկե, մենք երբեք չպետք է մոռանանք դասականը, չպետք է մոռանանք մշակույթի այն արժեքները, որոնք, եթե կարելի է այս բառն օգտագործել, նաև ոլորտաստեղծ նշանակություն ունեն: Դրանց մենք անպայման պետք է մեծ ուշադրություն դարձնենք»,-ընդգծել է Նախագահը:

Նախագահը հորդորել է նաև ստեղծագործական միությունների հետ նախարարության համագործակցությունն ավելի ակտիվ դարձնել՝ նշելով, որ չնայած դա նախարարության անմիջական պարտականությունների մեջ չի մտնում, այդուհանդերձ, այդ աշխատանքը կարևոր է և անհրաժեշտ:

Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար, ՀՀ մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրերով: Խրախուսանքի են արժանացել, մասնավորապես, նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը, աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Գայանե Նազարյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Ամենադիտված