Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հայաստանի պատանիների շախմատի հավաքականը հաղթեց Գերմանիային Եվրոպայի առաջնությունում ՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել Ձերբակալվել է Արա Նախշքարյանը Մի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը. պատգամավոր Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 29-ի դրությամբ Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել, դրանք 2021-ից գործում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները «Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ «Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ» Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ» 

ՄԻՊ-ՊԵԿ «փոխհրաձգությունը» շարունակվում է

Քաղաքական

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն արձագանքել է ՊԵԿ-ի' նոյեմբերի 21-ի պարզաբանմանը, ինչի առնչությամբ Կոմիտեն անհրաժեշտ է համարում կրկին նշել, որ «Շրջանառության հարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթների մեկնաբանությունները չեն համապատասխանում իրավական ակտերով հստակ սահմանված դրույթների հետ:

Այսպես, այն հանգամանքը, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ վճարող համարվելու հայտարարության և ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1104-Ն որոշ¬մամբ սահմանված ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարության տարբերություններն էական են, Պետական եկամուտների կոմիտեն բոլոր իրավական հիմնավորումները ներկայացրել է իր պարզաբանումներով:

Հարցը վերաբերում է ոչ թե փաստաթղթի ոչ ճիշտ տարբերակի ներկայացմանը, ինչպես նշում է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը, այլ նրան, որ հարկային մարմին չի ներկայացվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված' ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:

Մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ օրենքն այս դեպքում միանշանակ սահմանել է ԱԱՀ վճարող համարվելու միակ ձևը' ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը սահմանված ձևով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացնելը: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1104-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարության ներկայացմանը, այն սահմանված է միայն արդեն իսկ ԱԱՀ վճարող համարվողների համար:

Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ, նույն որոշման համաձայն, ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողներն արդեն չեն ներկայացնում ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն:

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է «անձինք» հասկացությունը, որը ներառում է բացառապես ՀՀ ռեզիդենտ համարվող առևտ¬րա¬յին կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին: Միանշանակ է, որ նշված հասկացությունը չի ներառում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի' «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «անձ» հասկացության յուրովի մեկնաբանման վերաբերյալ պարզաբանում ենք.

ա.«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն, շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք' գործունեության այդ տեսակների մասով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները' որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով: Տվյալ դեպքում օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ սահմանված է, որ իրավական ակտի դրույթը վերաբերում է ոչ թե անձանց ընդհանրապես, այլ հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձանց, քանի որ կիրառվում է ոչ թե «անձինք», այլ «հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք» հասկացությունը:

բ.ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի բերած երկրորդ փաստարկի մասին. օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում կիրառվում է ոչ թե «անձանցից», այլ «երրորդ անձանցից» հասկացությունը և առավել, քան հստակ է, որ իրավական ակտի դրույթը վերաբերում է ոչ թե անձանց ընդհանրապես, այլ երրորդ անձանց: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով հստակ սահմանված է «երրորդ անձ» հասկացությունը. երրորդ անձ է համարվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը, որը հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի կամ այլ ֆիզիկական անձի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

Ավելորդ չենք համարում նշել, որ, ի տարբերություն նախորդ հրապարակման, այս անգամ խոսք է գնում ՊԵԿ-ի կողմից ոչ թե օրենքի «սխալ» մեկնաբանության, այլ արդեն «տառացի» մեկնաբանության մասին, ուստի հիշեցնում ենք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ իրա¬վա¬կան ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ' հաշվի առնելով օրենքի պահանջները և իրա¬վական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: ՊԵԿ-ը, հանդիսանալով հար¬կա¬յին օրենսդրության դրույթները կիրառող մարմին, այդ դրույթները կիրառում է բացա¬ռա¬պես օրենքի տառին համապատասխան:

Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսի արհեստական մասնատմանը, հայտնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված է երրորդ անձանցից (այդ թվում' պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով, համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչելու դրույթը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
IRIB. Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի հարվածներին իր մասնակցությունըԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՀայաստանի պատանիների շախմատի հավաքականը հաղթեց Գերմանիային Եվրոպայի առաջնությունումՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարելՁերբակալվել է Արա ՆախշքարյանըԲըրնհեմը դեմ է Աշխարհի առաջնության իրավունքները մասնավոր ներդրողներին վաճառելունՄի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 29-ի դրությամբԼրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել, դրանք 2021-ից գործում ենԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները«Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլՕրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ 5 մեղադրյալներն ազատության մեջ են. «Ժողովուրդ»ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներՍուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ)
Ամենադիտված