ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ» Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթը Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան Արարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություն Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Գիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակ Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում 34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ Միտտեն Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» «Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի 

Հայ մոլոկաններ

Գիտություն և Մշակույթ

Տեղեկատվական քաղաքակրթության օրեցօր հզորացող մամլիչի ներքո ազգային խնդիրն ինքնության պահպանության համատեքստում օրակարգային նշանակություն է ձեռք բերում: Հետաքրքիր են հատկապես ուսումնասիրություններն ինքնության պահպանությանը նպաստող գործոնների դասակարգման տեսանկյունից, որտեղ, երբ խոսվում է հայ տեսակի մասին, անշուշտ, նշվում են նաեւ կրոնի դերի մասին պատկերացումները: Այս առումով չենք ցանկանում քննարկել, թե հայ հանրույթի համար կրոնի որ ձեւն առավել նպաստավոր կլիներ ազգապահպանության տեսակետից: Կարծում ենք, որ խնդիրը տվյալ պարագայում առավել սուբյեկտիվ է` կապված ելակետերի նպատակային ընտրության հարցի հետ:

Ինչեւէ, ասվածի համատեքստում անդրադառնանք մի փոքր հայկական կրոնական խմբի, որի գոյության մասին որոշ հատվածական ուսումնասիրություններ կատարվել են միայն Միացյալ Նահանգներում: Խոսքը հայ մոլոկանների մասին է:

Առաջին հայացքից թվում է, թե Ռուս Ուղղափառ եկեղեցուց անջատված, ռուսական էթնիկ տարրին բնորոշ մոլոկանություն* կոչվող հոսանքը որեւէ ընդհանրություն չի կարող ունենալ հայ ինքնության հիմնախնդիրների հետ: Սակայն փաստերն այլ բան են ասում:

Ցարական կայսրության կրոնական քաղաքականության արդյունքում 1800-ականների սկզբից մոլոկանները վերաբնակվեցին Կովկասում` կայսրության հարավային սահմանի երկայնքով հիմք դնելով ռուսական գաղթօջախների: Նույն շրջանում էլ նրանցից շատերը բնակություն հաստատեցին Կարսի մարզում: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո ցարական իշխանությունը ստվարացրեց Կարսի մարզում ռուսական տարբեր կրոնական խմբերի ներկայությունը, որոնցից էին մոլոկանները, դուխոբորները, շաբաթականները (սուբոտնիկներ), բապտիստները եւ այլն:

Կան փաստեր, որ այդ ժամանակ Կարսի շրջանի Կարա-կալա (նշանակում է «Սեւ ամրոց») գյուղում հայ մոլոկաններ են ապրել: Հստակ տեղեկություներ, թե երբ են հայերը բնակվել Կարա-կալայում կամ թե երբ են ռուսներն իրենց ռազմական հենակետը կառուցել այս գյուղում, չունենք: Ամենահավաստի տեղեկատվությունը տվել է ժամանակակիցներից Սիրական Կալոյանն իր «Շիրակի հայերի ներգաղթն ԱՄՆ» գրքում: Նա գրում է, որ Կարա-կալան 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հիմնադրված արդիական գյուղ է, գեղեցիկ շինություններով եւ լայն փողոցներով: Նախքան Կարա-կալա տեղափոխվելը հայերը բնակվելիս են եղել Գեզեաչխլարում (առավել հստակ արտասանությունը եւ տեղադրությունը հայտնի չեն) եւ իրենց բողոքական հավատքի համար պարբերաբար հալածանքների են ենթարկվել համագյուղացիների կողմից: Այս մասին հետաքրքիր տեղեկություն է գրի առել Մ.Մուշեղյանը քահանա Փերումյանի պատմածներից` նշելով, որ այս գյուղի խուլիգանները հետապնդում, վիրավորում եւ հայհոյում էին բողոքականներին, պղծում նրանց դիակները` հանելով նորաթաղներին եւ ծառերից կախելով: Այդ պատճառով նրանք բողոք-նամակով դիմում են Նիկոլայ II-ին, որն էլ առաջարկում է նրանց տեղափոխվել ռուսական ռազմական հենակետի տարածք: Հարցի այդպիսի լուծման արդյունքում էլ հայ բողոքականները բնակություն են հաստատում Կարա-կալայում:

Ի դեպ, պահպանվել է բավական հեռվից արված մի լուսանկար, որտեղ գյուղացիները սեւ եւ սպիտակ շորերով կանգնած են իրենց բարաքների առջեւ: Տեսակետ կա, որ սպիտակ հագուստով մարդիկ հայ մոլոկաններն են, իսկ սեւ հագուստովը' այլազգի մոլոկանները: Այս լուսանկարն այսօր հանդիսանում է այն հիմքերից մեկը, որով գաղթած մոլոկանների սերունդները Թուրքիա այցելության ընթացքում ցանկանում են ճշգրտել գյուղի տեղանքը: Բանն այն է, որ գյուղի տեղանքը բլրապատ տարածք է, եւ այդ բլուրներն էլ այսօր հիմնական կողմնորոշիչն են հանդիսանում, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գյուղում մնացած ազգաբնակչությունը վտարվեց, իսկ գյուղն ամբողջությամբ հավասարեցվեց հողին: Չնայած սրան, շրջակայքում բնակվող գյուղացիներն այսօր էլ պահպանում են հիշողությունն այն մասին, որ տվյալ տարածքում ոչ վաղ անցյալում գոյություն են ունեցել ռուսական ռազմական հենակետ եւ գյուղ: Այս առումով հետաքրքրական են հայ մոլոկանների սերունդներից Ջոյս Քեոսաբաբյան-Բիվինի` Թուրքիայում կատարած ուսումնասիրությունները, որտեղ նա, սեփական գերդաստանի արմատները գտնելու ճանապարհին, պարզել է, որ Կարսը Թուրքիային հանձնելուց հետո հայ մոլոկանների որոշ մասը, ինքնապահպանության մղումից ելնելով, թուրքացրել է ազգանունները:

Այս ամենից բացի, Կարա-կալայի հետ կապված են նաեւ մի շարք հետաքրքրական ավանդազրույցներ: Ըստ դրանցից մեկի` 1855թ. տասնմեկամյա մի երեխա տեսիլք է ունենում, որտեղ նրան հայտնվում է, որ թուրքերը կազմակերպելու են հայերի կոտորածներ, եւ դրանից խույս տալու համար հայերը պետք է արտագաղթեն այդ տարածքից: Հետագայում այդ մարգարեությունը կրկնվում է 1900թ., որից հետո հայ եւ ռուս մոլոկաններն արտագաղթում են Կարսի մարզից: «Մարգարե» տղայի անունը Դեմոս Շաքարյան էր, որի ընտանիքն սկզբնական շրջանում բնակություն է հաստատում Նյու Յորքում, հետո` Լոս Անջելեսում: Այստեղ էլ Շաքարյան ընտանիքն ԱՄՆ-ում հայ մոլոկանների մեջ դառնում է ամենահայտնին` իր կուտակած ֆինանսական կարողությունների եւ համախմբող դերի շնորհիվ: Ահա թուրքական ջարդերից խուսափելու այսպիսի մարգարեական դիպվածով են հայ մոլոկաններից շատերը բացատրում իրենց արտագաղթը Կարա-կալայից, չնայած որ մինչ օրս նրանք պախարակվում են հայերին սպառնացող վտանգից խույս տալու, մյուսներին չզգուշացնելու եւ հայրենակիցներին դավաճանելու համար:

1900-ականներին (հատկապես 1905-1912 թթ. ընկած շրջանում) մոտ 3000 ռուս եւ հայ մոլոկաններ, զինվորական ծառայությունից խուսափելու եւ աշխատանք գտնելու հույսով, արտագաղթեցին ԱՄՆ: Լոս Անջելեսի արեւելյան կողմում գտնվող «Ֆլեթս» թաղամասում, այլ մոլոկանների գյուղերի մոտակայքում, հայ մոլոկանները հիմք դրեցին իրենց եկեղեցուն` պահպանելով հայ ինքնությանը բնորոշ լեզվամշակութային տարրեր եւ մոլոկանության ծիսապաշտամունքը: Հետաքրքրական է, որ պատմական հիշողությունը նրանց մոտ թարմ է մնացել մինչ օրս, քանի որ նույնիսկ Լոս Անջելեսում բնակվելուց հետո նրանք իրենց բնակավայրը կոչում էին «Կարա-կալա» կամ «Կրիկ-կալա»:

1926թ. Կարսում եւ Արդահանում մնացած մոլոկաններից (հայ եւ ռուս) շատերին Ռոստովի, «Սալսկի տափաստան» կոչվող վայրում ազատ հողատարածք առաջարկվեց խորհրդային իշխանությունների կողմից, ինչի հետեւանքով էլ նրանց 90 տոկոսն (ինչպես նաեւ բոլոր ռուս դուխոբորները) արտագաղթեց Ռուսաստան: Ռոստովի շրջանում մոլոկանները եւ դուխոբորները վերաբնակեցվեցին մոտ 34 գյուղերում, որոնցից շատերն անվանվեցին իրենց թողած բնակավայրերի անունով:

1930-ականներին Թուրքիայում սկսված ազգայնական շարժումը թուրքական անուններ պարտադրեց մոլոկանների երեք հիմնական գյուղերին. դրանք անվանվեցին Յալինչաիր, Աթչիլար եւ Չալկավուր: Խորհրդային իշխանություններն, իրենց հերթին, Թուրքիայում մնացած մոլոկանների մեծ մասին, շահագրգռելով հայրենիքում տներով ապահովելու ծրագրով, 1962 թ. բնակեցրին Ստավրոպոլի շրջանում:

Պետք է նշել, որ ներկայումս մոլոկան հայերի կրոնական տրանսֆորմացիան դեռեւս շարունակվում է: Լոս Անջելեսի Ազուսա փողոցում գտնվող հավաքատեղիի հայ պրիգուն-մոլոկանները փոխել են իրենց ինքնությունը` դառնալով հայ պենտեկոստալներ կամ հիսունականներ: Չնայած իրենց պաշտամունքի մեջ նրանք պահպանում են մոլոկանությունից մնացած հիմնական ծիսապաշտամունքային տարրերը, այնուամենայնիվ, Մ.Ռուդոմյոտկինի աստվածաբանական գաղափարների շեշտադրումից անցում է կատարվել հիսունականության վարդապետական սկզբունքներին:

Ի դեպ, վերջին տարիներին մոլոկանությունից հիսունականության տրանսֆորմացված եկեղեցին իր անվան վրայից հեռացրել է «հայ» բառը, իրենց ձեւակերպմամբ` առավել ընկերային եւ գրավիչ մթնոլորտ ստեղծելու համար: Սակայն այս տրանսֆորմացիայի իրական պատճառները, թերեւս, այլ են, որոնց վերլուծությունն արդեն ուրիշ թեմա է:

*Մոլոկանների հիմնադիրն է համարվում տամբովցի Սիմոն Ուկլեինը: Աղանդի անվան ստուգաբանման հարցում գոյություն ունեն տարաձայնություններ: Ոմանք «մոլոկան» անունը բխեցնում են Մոլոչնայա գետի անունից, երկրորդները համարում են, որ այդ անունը հերձվածը ստացել է պասի ժամանակ կաթ օգտագործելուց, հեղինակների երրորդ խումբը համարում է, որ անունն աղանդը ստացել է Աստվածաշնչում հիշատակված «հոգեւոր կաթից»:

1768 թ. Սիմոն Ուկլեինն իր «70 առաքյալներով» սկսեց աղանդի գործունեությունը, որը կարճ ժամանակում տարածվեց Սիբիրում, Կենտրոնական եւ Հարավային Ռուսաստանում, ինչպես նաեւ Անդրկովկասում: XIX դարի 30-40-ական թթ. մոլոկանությունը բաժանվել է տարբեր ճյուղերի` ուկլեինականներ (հին մոլոկաններ), պրիգուն-մոլոկաններ եւ այլն: Հայաստանում մեծ է եղել պրիգունների քանակը, քանի որ հոսանքի հիմնադիր Մաքսիմ Ռուդոմյոտկինն ապրել եւ գործել է Հայաստանում:

Հովհաննես Հովհաննիսյան

noravank.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները
Ամենադիտված