Ուտելուց հետո ատամները մաքրելը վտանգավոր է
Այլ
Մեզանից շատերը վստահ են, որ ինչքան շատ մաքրեն ատամները, այնքան շատ է հավանականությունը, որ կհաջողվի խուսափել կարիեսից, դեղին փառից և ատամնաքարերից: Նախկինում ատամանբույժները խորհուրդ էին տալիս ատամները մաքրել սննդի յուրաքանչյուր ընդունումից հետո:
Սակայն վերջերս ԱՄՆ-ի և Կանադայի ստոմատոլոգների ասոցիացիայի գիտնականները հրապարակել են գիտական հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն, ուտելուց անմիջապես հետո ատամները մաքրելը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան այդ հիգիենիկ բուժգործողությունից հրաժարվելը:
Բանն այն է, որ սննդի և ըմպելիքների շատ տեսակներ օժտված են բարձր թթվայնությամբ, չնայած առաջին հայացքից դրանք կարող է, նույնիսկ թթու էլ չլինեն: Օրինակ, այնպիսի հայտնի գազավորված ըմպելիքի, ինչպիսին կոկա-կոլան է, թթվությունը կազմում է pH3, այն դեպքում, երբ չեզոք միջավայրի ցուցանիշը հավասար է pH7-ի: Բարձր թթվայնությամբ օժտված է նաև սուրճը: Այս և որոշ այլ մթերքների և ըմպելիքների օգտագործման դեպքում թթուն «նստում» է ատամներին և թքի միջոցով անմիջապես չի մաքրվում, իսկ ուտելուց անմիջապես հետո ատամի խոզանակի օգտագործումը նպաստում է ատամի խորք` էմալի մեջ այս թթվի ներթափանցմանը: Փաստորեն ատամի խոզանակն ատամները ոչ այնքան կերակրի մնացորդներից է մաքրում, որքան վտանգավոր թթուն տարածում է ատամներով մեկ, դրանով իսկ արագացնելով կարիեսի զարգացման գործառույթը:
Փորձագետների կարծիքով, սննդի ընդունումից հետո 20-30 րոպեի ընթացքում ավելի լավ է հրաժարվել ատամները մաքրելուց: Սննդի ընդունման և ատամների մաքրման միջև ընկած լավագույն ժամանակահատվածը մոտ 1 ժամ է կազմում, իսկ մինչ այդ կարելի է օգտվել ատամների համար նախատեսված թարմացնող մաստակներից և սառնաշաքարներից:
med-practic.com


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն