Տեսողության վատթարացման հինգ նշան
Այլ
Երբ դիմել բժշկի և ինչու ու ակնոցների հետ մեկտեղ, ինչպես արևից պաշտպանել աչքերը: Մարդը հաճախ ակնաբույժին է դիմում միայն այն դեպքում, երբ համակարգչի էկրանին տողերը շաղվում են և, նույնիսկ, հինգ քայլ այն կողմ ծանոթներին չեն ճանաչում:
Տեսողության նվազումը և դրանից բխող լուրջ բարդությունները հնարավոր է իրականում ճանաչել և խնդիրն արագ վերացնել:
Տեսողության հստակության փոփոխություններ
Առավոտյան գերազանց եք տեսնում, իսկ երեկոյան առարկաների ուրվագծերն սկսում են աղավաղվել: Դրանց հստակությունը վերադարձնելու համար հարկ է կամ ուժեղ կկոցել աչքերը, կամ ճնշել ակնախնձորների վրա: Դա կարող է միոպաթիայի նշաններ լինել: Այս հիվանդության դեպքում վնասվում են աչքերի արյունատար մանր անոթները: Հաճախ միոպաթիան ուղեկցում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետին:
«Կույր հատվածի» դրսևորում
Երբեմն լինու՞մ է այնպես, որ տեսադաշտում մի քանի վայրկյան կարծես մուգ բծեր կամ ՙկույր հատված՚ են դրսևորվում: Հետո անմիջապես անցնում է: Դա կարող է մոլեկուլային կազմափոխության ախտանշան լինել: Այն տեսողության նվազման հաճախակի պատճառներից է և հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց մոտ: Այս հիվանդության ևս մեկ ակնհայտ ախտանիշ է պարբերաբար առաջացող պատրանքները, երբ ուղիղ գծերը կարծես ալիքաձև են երևում:
Շարժումների հմտության կորուստ
Պատահու՞մ է, օրինակ, միջանցքով քայլելիս հպվում եք տարբեր մարդկանց, կամ մշտապես ձեր շուրջը գտնվող տարբեր առարկաների եք դիպչում: Հնարավոր է, որ դա պայմանավորված լինի պերիֆերիկ (ծայրամասային) տեսողությամբ: Մարդը, սովորաբար այս խնդիրն աչքերի հետ չի կապում, դրանք չեն ցավում և նա կարողանում է առարկաները գերազանց տեսնել թե հեռվից, թե մոտիկից, սակայն ոչ կողքից: Կողմնային տեսողությունը կարող է աչքի լուրջ հիվանդության' գլաուկոմայի ախտանիշ լինել:
Շագանակագույն երանգներ
Երբևիցե ունենու՞մ եք այնպիսի զգացում, կարծես աշխարհին նայում եք մուգ շագանակագույն ակնոցներով: Կամ էլ որևէ ֆիլմ, որն ասես հնում է նկարահանվել` սև-սպիտակ գույներով: Մի քանի րոպե անց աշխարհի գույները նորից սովորական են դառնում: Դա կարող է կատարակտայի ահազանգ լինել: Աչքի բյուրեղիկը մթագնում է, ինչն էլ հետագայում կարող է մասնակի կուրության հանգեցնել:
Սակայն ներկայումս կատարակտան հաջողությամբ վիրահատվում է, արհեստական բյուրեղիկի տեղադրումից հետո, տեսողությունը լիովին վերականգնվում է:
Փոքրիկ փայլատակումներ
Երբեմն աչքերի առջև տեսնու՞մ եք փոքրիկ սուր փայլատակումներ (ոչ միայն «աստղիկներ», այլ, հատկապես, փայլատակումներ): Օրինակ, երբ որևէ ծանր ֆիզիկական աշխատանք եք կատարում կամ կտրուկ առաջ եք թեքվում: Դա կարող է վկայել աչքի ցանցենու սնուցման խանգարման և դրա շերտազատման սպառնալիքի մասին: Այդ դեպքում անհապաղ դիմել ակնաբույժին:
Ի դեպ
Արևի պայծառ ճառագայթներից հաճախ աչքերը գերլարվում են ու արցունքոտվում: Ակնաբույժները խորհուրդ են տալիս:
Որպեսզի աչքերի լորձաթաղանթը չչորանա, օգտվեք դեղատներում վաճառվող «արհեստական արցունք» կաթիլներից: Դրանց տեսականին բավական շատ է, կարելի ընտրել և գնին, և սրվակի մեծությանը համապատասխան:
Օրական մեկ բաժակ գազարի թարմ հյութը բավական է, որպեսզի աչքի ցանցենու բջիջներն ապահովվեն «վառելիքով»: Գազարի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ վիտամին A, որն անհրաժեշտ է աչքերի սնուցման համար:
Բորբոքված աչքերին օգնում են երիցուկի և լորենու ծաղիկների թուրմից պատրաստված թրջոցները: Եվ, ամենապարզ միջոցը. երեկոյան սառը սև թեյից պատրաստված թրջոցները 10-15 րոպե դնել աչքերի վրա:
med-practic.com


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն