Գյումրիում ակտիվ խորհրդակցություններ են. Պուտինի ինքնաթիռը հնարավոր է վայրէջք կատարի Գյումրու «Շիրակ» օդանավակայանում
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին Շիրակի մարզպետարանում ակտիվ խորհրդակցություններ են անցկացվում: Ընդ որում, դրանք անցկացվում են գրեթե ամենօրյա ռեժիմով, եւ մասնակցում են մարզի ու Գյումրու բարձրաստիճան պաշտոնյաները` մարզպետ, Գյումրու քաղաքապետ, ոստիկանության եւ ԱԱԾ պետեր եւ այլք:
Խորհրդակցությունների անցկացման առիթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ կատարելիք այցն է: Տեղեկություններ կան, որ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարելու Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Երեկ «Ժողովուրդ»-ը «Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանից փորձեց ճշտել Պուտինի` Գյումրիում վայրէջք կատարելու մասին լուրը, սակայն նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այն` ասելով, թե ինքն իրավունք չունի պատասխանել այդ հարցերին:
Մանրմասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը