Նկատվում է ձվի ավելցուկ
Հայկական Մամուլ
Հայաստանում ձու արտադրող ընկերությունները մոտ օրերս խորհրդակցություն են արել, որի ընթացքում որոշել են դիմել ՀՀ կառավարությանն ու պետեկամուտների կոմիտեին՝ խնդրանքով սահմանափակել հավկիթի ներկրումը: Բանն այն է, որ ձվի շուկայում արդեն նկատվում է ձվի ավելցուկ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ ձու արտադրող ընկերությունները դիմել են ՀՀ կառավարությանը պահանջով` մեկ տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը: Արտադրողները դժվարանում են շուկայում ներկրված ձվերի մրցակցությանը դիմանալ: Սակայն դեռ արձագանք չկա:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը