ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կասեցումը չի նշանակում մուտք ՄՄ. Ուկրաինայի վարչապետ
Աշխարհ
Ուկրաինան, կասեցնելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները, չի պատրաստվում ուղղվել դեպի Մաքսային միություն. շաբաթ օրը հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ուկրաինական կառավարության ղեկավարն ասել է, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի գործընթացի կասեցումը տակտիկական, այլ ոչ թե ռազմավարական բնույթ է կրում: Նրա խոսքերով` պետք չէ եվրաինտեգրումը հակադրել Մաքսային միությանը:
«Եթե մենք չեղյալ ենք հայտարարել ասոցացման համաձայնագրի ստորագրումը, դեռ չի նշանակում, որ մենք ցանկանում ենք Մաքսային միություն մտնել»,-ասել է Ազարովը Интер հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն