ԱՄՆ-ի փոխնախագահը փող է պարտք վերցրել ուտելիքի համար
ԱՄՆ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ստիպված է եղել իր օգնականից 10 դոլար գումար պարտք վերցնել սրճարանում ուտելիքի դիմաց վճարելու համար. գրում է USA Today-ը:
Փոխնախագահը որոշել էր ուտելիք գնել նախագահ Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում բացված Capriotti's սրճարանների ցանցում ավանդական ճաշ անցկացնելու համար: Սակայն գրպաններում բավական քանակությամբ գումար չհայտնաբերելով՝ նա դիմել է իր օգնականին՝ խնդրելով 10 դոլար պարտք տալ:
Սրճարանի աշխատակիցը առաջարկել է անվճար վերցնել սենդվիչը՝ իբրև հյուրասիրություն, սակայն Բայդենը հրաժարվել է:
Վերադարձրել է արդյոք նա պարտքը իր օգնականին, չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն