Սա դեռ իմ «Բավարիան» չէ. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմը դեռ չի ցուցադրում այն խաղը, որը նա ցանկանում է տեսնել. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Իհարկե, «Բավարիան» այժմ մի փոքր ավելի լավ է խաղում, քան նախկինում: Սակայն սա դեռ իմ «Բավարիան» չէ: Ինձ երկար ժամանակ է անհրաժեշտ: Մենք լավ արդյունքների ենք հասել, սակայն իմ ֆուտբոլային մշակույթը բոլորովին այլ խաղ է ենթադրում: Գերմանիայում գերիշխում է հակագրոհների սկզբունքը, սակայն դա իմ ֆուտբոլը չէ»,-նշել է Գվարդիոլան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում