Մովսիսյանն ընդդեմ Դումբիայի (լուսանկար)
Սպորտ
sport-express-ը, անդրադառնալով Ռուսաստանի առաջնության՝ «Սպարտակի» և ԲԿՄԱ-ի միջև կայանալիք հանդիպմանը, զուգահեռներ է անցկացրել Յուրա Մովսիսյանի և Սեյդու Դումբիայի միջև:
Կայքը, մասնավորապես, գրում է.
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայ հարձակվողն այս մրցաշրջանում ավելի լավն է: Նա ավելի շատ խաղեր է անցկացրել և 4 գոլով ռմբարկուական պայքարում գերազանցում է Սեյդու Դումբիային: Մովսիսյանն ավելի շատ է հարվածում դարպասին՝ 38 հարված՝ ընդդեմ Դումբիայի 20 հարվածի: Մովսիսյանը նաև ավելի շատ է խախտել խաղի կանոնները և 2 դեղին քարտով գերազանցում է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստին (1-ը 3-ի դիմաց): Սակայն Դումբիան ավելի լավ է դրսևորում իրեն փոխանցումների ճշգրտությամբ: Կոտդիվուարցին երկու արդյունավետ փոխանցում է կատարել և 75,6% ճշգրտությամբ փոխանցում է արել: Մովսիսյանն իր հաշվին գրանցել է մեկ արդյունավետ փոխանցում և փոխանցումների 62,9% ճշգրտություն:
Տեղեկությունների համաձայն՝ Մովսիսյանը պետք է ընդգրկվի թիմի հայտացուցակում: Հարցը նրանում է, թե արդյոք հարձակվողը կխաղա առաջին րոպեներից, թե թիմը կուժեղացնի հանդիպման ընթացքում: Նրա փոխարեն մեկնարկային րոպեներից խաղադաշտ կարող են մտնել Բարիոսը կամ էլ Ուորիսը:



















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում