21-ամյա վարորդը Հալաբյան փողոցում, BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր` նոյեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լուկաշին փողոցի բնակիչ 21-ամյա Լևոն Թորոսյանը վարելով BMW մակնիշի 34 ՏM 542 համարանիշի ավտոմեքենան, Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել և հետիոտնի համար չնախատեսված վայրով փողոցն անցած վրաերթի ենթարկվածին իր BMW ավտոմեքենայով տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, որոնց աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանվող վայր, իսկ վարորդը` բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը:



Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն