Հարավսլավիայի առաջնորդի շրթունքը պատռվել էր համբույրից. շատ հետաքրքիր փաստեր (ֆոտո)
Հասարակություն
Լեոնիդ Իլյիչը ԽՍՀՄ ամենահումանիստ ղեկավարներից էր: Նրան հատկապես դուր էր գալիս մարդկանց համբուրել, և խոսքը միայն կանանց չի վերաբերում:
Սովորաբար Բրեժնևը գրկում էր պետության ղեկավարներին և 3 անգամ ամուր համբուրում' 2 այտերը և շուրթերը: Այստեղից էլ եռակի Բրեժնևյան համբույրի անվանումը:
1968 թ.-ին Յասեր Արաֆաթը առաջին անգամ այցելեց ԽՍՀՄ, ուր հանդիպեց Կոմկուսի առաջին քարտուղարի հետ: Պաղեստինցի առաջնորդը շահեց Կրեմլի վստահությունը և հնարավոր է, որ նա էլ ցույց է տվել Բրեժնևին եռակի համբույրը:
Բրեժնևը մի անգամ շատ ամուր համբուրել է Հարավսլավիայի առաջնորդ Իոսիֆ Բրոզ Տիտոյին, որի արդյունքում պատռվել էր վերջինիս շրթունքը:
ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմիի Քարթերը միակ ամերիկացի նախագահն էր, ում համբուրել էր խորհրդային ղեկավարը:
Բրեժնևի ամենահայտնի համբույրը ԳԴՀ-ի ղեկավար Էրիկ Հոնեքերի հետ է տեղի ունեցել՝ 1971 թվականին: Եղբայրության այդ համբույրը պատկերված է եղել նույնիսկ Բեռլինի պատին:
1973 թ.-ին, երբ բարձրացավ երկաթե վարագույրը, ԽՍՀՄ ժամանեց ամերիկյան պատվիրակություն: Գլխավոր քարտուղարի ելույթից հետո նրան ծաղիկներով մոտեցավ երիտասարդ մի ամերիկուհի, ում շատ ամուր համբուրեց Բրեժնևը: Այդ պահին անհայտ ուսուցչուհին մեկ ժամում հանրահայտ դարձավ աշխարհով մեկ:
1971 թ.-ին եռակի Բրեժնևյանի անհաջող փորձ տեղի ունեցավ երկաթե տիկին Մարգարեթ Թեթչերի հետ: Սակայն Երկաթե տիկինը նրբանկատորեն խույս տվեց այդ համբույրից:

1974 թ.-ին առաջին անգամ ԽՍՀՄ ժամանած Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն արդեն գիտեր Բրեժնևի այդ սովորույթի մասին և հանրության առջև ծիծաղի առարկա չդառնալու համար օրիգինալ ելք գտավ իրավիճակից: Նա Բրեժնևին ողջունելու մոտեցավ վառվող սիգարը բերանում, ինչը հնարավորություն տվեց կուբացի առաջնորդին՝ պատիվը բարձր պահել հայրենակիցների առջև:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն