Ո՞ւր է կորել Արսեն Գրիգորյանը (ֆոտո)
Հասարակություն
Երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը արդեն մի քանի ամիս է, ինչ չի երևում էկրաններին և չի էլ խաղում ներկայացումներում: Լուրեր էին տարածվել, որ երգիչը երկրում չէ:
Այս և այլ հարցերի պատասխանները ArmStar.am-ը ճշտեց՝ զրուցելով դերասանի հետ:

Ու՞ր է կորել դերասան Արսեն Գրիգորյանը:
Չեմ կորել, ուղղակի այժմ գտնվում եմ Նյու Յորքում և մասնակցում եմ Anthony Meindl's Actor Workshop դերասանական վերապատրաստման դասընթացներին, որն ավարտելուն պես կվերադառնամ Հայաստան:
Ստացել ես մասնագիտական կրթություն Երևանում և այժմ էլ մասնակցում ես արտասահմանյան դասընթացի, հետաքրքիր է՝ ինչպիսի՞նն են արտասահմանյան գիտելիքները:
Երևանում ստացած կրթությունս ֆունդամենտալ է, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև հիմնային գիտելիքներ եմ ձեռք բերել ու լավ դպրոց եմ անցել: Քանի որ դերասանի աշխատանքը անընդհատ է, և այն, ինչ գիտեմ հաստատելու և թարմացնելու նպատակով ամերիկյան դպրոցն եմ ուսումնասիրում, որն իմ պարագայում նաև օգնում է ինձ լեզվական բարիերը հաղթահարել:

Շփվու՞մ ես այլազգի դերասանների հետ. ո՞րն է հայ և օտարերկրյա դերասանների տարբերությունը:
Շփվում եմ նրանց հետ, և մենք միասին տարբեր տեսարաններ ենք փորձում պիեսներից, ինչը շատ հետաքրքիր գործընթաց է : Առանձնահատուկ տարբերություն չեմ կարող ընդգծել, քանի որ մասնագիտությունը այնպիսին է, որ, անկախ ազգությունից, բոլորը ընդհանրություններ ունեն, և դա ստեղծագործելու ու արարելու հատկությունն է :
Ե՞րբ կվերադառնաս հայրենիք:
Հայաստան կվերադառնամ դեկտեմբերի վերջին:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն