«Բավարիայի» խոշոր հաշվով հաղթանակը Դորտմունդում (տեսանյութ)
Սպորտ
Բունդեսլիգայի 13-րդ տուրում ավարտվեց տուրի կենտրոնական հանդիպումը: Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց առաջնության առաջատար Մյունխենի «Բավարիային»:
Հանդիպման առաջին 45 րոպեների ընթացքում թիմերից ոչ մեկին չհաջողվեց գոլ հեղինակել: 66-րդ րոպեին Մարիո Գյոտցեն գրավեց իր նախկին թիմի դարպասը, իսկ խաղավարտից 5 րոպե առաջ Գվարդիոլայի սաները ևս երկու գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը, նախ 85-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբենը, ապա 87-ին գոլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը:
Այժմ «Բավարիան» «Բորուսիայից» առաջ անցավ 7 միավորով: Այժմ դորտմունդցիները մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում են:
Նշենք, որ հանդիպմանը մեկնարկային կազմում էր Հենրիկ Մխիթարյանը, ում 71-րդ րոպեին փոխարինեց Հոֆմանը: Հայ կիսապաշտպանը 56-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում