Շպռօտն ի՞նչ է վերցրել Միհրան Ծառուկյանից Երևան ուղարկելու համար (ֆոտո)
Հասարակություն
Հայկական էստրադայի էպատաժային երգչուհի Շպռօտի ամերիկյան կենսակերպի, ձեռքբերումների և մտահոգությունների մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Հայրենիքը կարոտած Անի Թովմասյանը մեզ հետ հերթական անկեղծ զրույցն է ունեցել.
«Միացյալ Նահանգներում բուռն ստեղծագործական կյանքով ապրող հայ արտիստներ գրեթե չկան, միայն «քյարթու» երգիչներն են մեծ հաջողություն ունենում՝ ներկա գտնվելով յուրաքանչյուր խնջույքի: Նրանցից ոմանք արդեն իմ ընկերներն են:
Դեռևս աշխատում եմ «Bouvardia» ռեստորանում: Այստեղի հայ համայնքն ինձ` որպես երգչուհու, այդքան էլ չի ճանաչում:
Բայց կարող եմ ասել, որ կամաց-կամաց սկսում են սիրել ինձ»:

Շպռօտն իր կատվի հետ
Ակումբային ոճի անգլերեն նոր երգ ունեմ: Երաժշտության եւ բառերի համահեղինակն եմ, իսկ գործիքավորումն արել է Մանվել Ամուրան: Ցանկություն ունեմ այն տեսահոլովակով ներկայացնել:
Շատ ընկերներ չունեմ. մի քանիս են, որոնք ընդունում են ինձ այնպիսին, ինչպիսին կամ, նաեւ չեն փորձում փոխել:
Երգիչ Նորոյի, Արամ Ավագյանի եւ Արման Աղաջանյանի հետ շատ լավ ընկերներ ենք:
Այս շրջանում Հայաստանից Միացյալ Նահանգներ ժամանած հայտնիներից շատերի հետ եմ շփվել: Կարող եմ նշել «Vitamin»-ի, «32 ատամ»-ի տղաներին: Վերջերս Միհրան Ծառուկյանի հետ եմ հանդիպել: Նրանից քրոջս աղջկա' Մոնիկայի համար ստորագրություն եմ վերցրել եւ ուղարկել Երեւան:

Շպռօտը
Արմինկան իմ հարազտն է: Այս տարի վերջապես հանդիպել ենք, խաղացել եմ իր հրաշամանուկ Ալեքսի հետ:
Մանրամասն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն