Ուզբեկ երգչուհին կրկնօրինակել է Սիլվա Հակոբյանի երգը (տեսանյութ)
Հասարակություն
ESem.am-ը գտել է մի հոլովակ, որը Սիլվա Հակոբյանի «Խաչիկը, Վաչիկը» երգի կրկնօրինակումն է:
Ուզբեկ երգչուհի Կազինան նույնիսկ տեսահոլովակ է նկարահանել կրկնօրինակված երգի հիման վրա: Այս մասին խոսեցինք երգչուհու հետ և պարզեցինք, որ նա տեղյակ է այդ մասին: «Իմ երկրպագուներից մեկն է ինձ ուղարկել այն. երբ նայեցի, պարզապես ժպտացի, նույնիսկ ներքուստ չբորբոքվեցի:
Հայրիկիս ևս տեղյակ պահեցի, միասին նայեցինք, ծիծաղեցինք, որովհետև, կարծում ենք, անիմաստ է ինչ-որ բան անելը,- ասաց Սիլվան ու կրկնօրինակումներ անողներին խորհուրդ տվեց իրենց սեփական երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: -Ի վերջո, կրկնօրինակում անելը հեշտ է. ամենադժվարը սեփական երգը ստեղծելն ու կատարելն է»:
Մանրամասն՝ այստեղ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն