Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հռոմի Պապին
Քաղաքական
Հռոմում է գտնվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով մասնակցել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 42-րդ գլխավոր համաժողովին:
Կայացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրություն, որի միակ թեկնածուն գործող նախագահ Պատրիկ Հիկեն էր, ով էլ միաձայն վերընտրվել է:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանին և Օլիմպիական կոմիտեի համաժողովի մասնակիցներին Վատիկանում ընդունել է նաև Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն