Անի Զախարյանը ցույց կտա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի «հախից գալու» ձևը
Քաղաքական
«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության հիմնադիր և ղեկավար Անի Զախարյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ հանրահավաք է հրավիրել: Վերջինս այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում.
«Սիրելի հայրենակիցներ, տեսնես կա մեկը, ով չի ուզում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա և ՀՀԿ-ն որպես մոռացված դառը հիշողություն ընդմիշտ հեռանա մեր իրականությունից? Եթե այդպիսիք կան, վաղը թող մնան տանը, իսկ բոլոր նրանք, ովքեր ուզում են իմանալ թե ինչպես կարելի է սրանց հախից գալ և ինչ ճանապարհով, ուրեմն վաղը, նոյեմբերի 24-ին, կիրակի, ժամը 17-00-ին թող լինեն Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության 1-ին հանրահավաքին՝ 1-ը դարձիր հեղաշրջման մասնակիցը, 1-ը հրաժեշտ տուր գաղջին, 1-ը դիմավորիր լուսավորը, ԵՂԻՐ 1-ը...»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն