Ռոնալդուն գոլերի քանակով հավասարվեց Սանչեսին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալմերիայի» հետ խաղում Իսպանիայի առաջնություններում իր 164-րդ գոլը հեղինակեց մադրիդյան թիմի կազմում. տեղեկացնում է marca-ն:
Արդյունքում պորտուգալացին իր գոլերի քանակով հավասարվեց Ուգո Սանչեսին: Այժմ Ռոնալդուին գերազանցում են միայն Ռաուլը՝ 228 գոլ, Ալֆրեդո դի Ստեֆանոն՝ 216 և Սանտիլյանան՝ 186:
Ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի 14 տուրերում Ռոնալդուն հեղինակել է 17 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում