Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ
Քաղաքական
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ.
Ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար:
Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին:
Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն