Անի Զախարյանը հանրահավաքի ընթացքում հուզվեց. «Չեմ ուզում, որ ուրիշը գա` ինձ կառավարի, և չեմ թողնելու»
Հասարակություն
«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության հիմնադիր և ղեկավար Անի Զախարյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ հանրահավաք էր կազմակերպել: Չնայած նրան, որ սակավամարդ հանրահավաք էր, Անի Զախարյանը չընկճվեց և իր պատրաստած խոսքը հնչեցրեց բարձրախոսով:
Նա իր ելույթի ընթացքում անդրադարձավ երկրում առկա ներքին և արտաքին խնդիրներին, կոչ արեց քաղաքացիներին ստորագրահավաք կազմակերպել, դրանով սկսել պայքարը Սերժ Սագսյանի և ՀՀԿ-ի դեմ:
«Սա համաժողովրդական ազգային շարժում է լինելու, և այստեղ հերոսը լինելու է ՀՀ քաղաքացին»,- ասաց նա իր ելույթում: Ելույթի ժամանակ անգամ հուզվեց` չկարողացավ զսպել արցունքները.
«Սիրում եմ իմ ժողովրդին, չեմ ուզում, որ ուրիշը գա` ինձ կառավարի, և չեմ թողնելու: Եթե այս իշխանությունները «մի կտոր» սրտացավություն ունենային մեր նկատմամբ, այս սառը պատերազմը չէին իրականացնի: Եվ մենք պետք է հանդուրժե՞նք: Ո'չ, ես ինձ հարգում եմ»,-ասաց Անի Զախարյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն