Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 24-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Էմին փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 50/4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 1/10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Ա. Մ.-ի (ծնվ. 1963թ.) դին:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 14.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկիկ դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին, ներսում գտնվող 3-ամյա երեխան չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Թ. Հ.-ի վարձակալած բնակարանի դուռը: Ներսում է եղել Լ. Մ.-ը (ծնվ. 2010 թ.):
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Չ.-ին (ծնվ. 1934թ.) պատկանող բնակարանի դուռը: Բնակարանում՝ միջանցքի հատակին ընկած, հայտնաբերել են տանտիրոջ դին:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 63 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին, ներսում գտնվող վատառողջ կինը չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում գտնվող տան տիրոջը շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն