«Բորուսիան» հեքիաթ է գրում, իսկ «Բավարիան» աշխարհի լավագույն ակումբն է. Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից հետո իր աջակցությունն է հայտնել թիմին. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ Կլոպի թիմը սեփական հարկի տակ մունխենցիներին պարտվեց 0:3 հաշվով:
«Վերջին տարիներին «Բորուսիան» հեքիաթ է գրել: Վստահեցնում եմ բոլորին, որ գրքում մի քանի հատված պակասում է: Պետք է հոգանք այն մասին, որ «Բավարիայի» թեմային չափից շատ չկենտրոնանանք: Այժմ այդ ակումբը լավագույնն է աշխարհում, որը գերազանցում է «Ռեալին» և «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես գիտեի, որ Բունդեսլիգայի իշխանությունն անցնելու է «Բավարիային», սակայն «Բորուսիան» անկասկած Գերմանիայի երկրորդ թիմն է»,-նշել է Վատցկեն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում