Ռոնալդուն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Գալաթասարայի» հետ հանդիպմանը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Նման որոշում կայացրել է մադրիդյան ակումբի մարզչական շտաբը՝ նախընտրելով ֆուտբոլիստի առողջությունը վտանգի չենթարկել: Ինքը Ռոնալդուն նույնպես նախընտրում է խաղադաշտ դուրս չգալ, որպեսզի ամբողջովին պատրաստ լինի Լա լիգայում կայանալիք «Վալյադոլիդի» հետ հանդիպանը:
Հիշեցնենք, որ պորտուգալացին Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ալմերիայի» հետ հանդիպմանը վնասվածք էր ստացել և փոխարինվել 54-րդ րոպեին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում