«Չէի պատկերացնում, որ այսպես կլինի...». Արամ MP3-ի համերգին տեղերի մեծ մասը «դատարկ էին»
Հասարակություն
Նոյեմբերի 23-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ երգիչ Արամ MP3-ի մարզային առաջին մենահամերգը, որն անցավ լեցուն դահլիճում: Տեղերի մեծ մասը դատարկ էին՝ բոլորը պարում էին:
Համերգից հետո gsplay.ru-ն զրուցել է Արամ MP3-ի հետ.
-Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեիք, արդյո՞ք արդարացան դրանք, սպասո՞ւմ էիք այսպիսի ջերմ ընդունելության:
-Չէի պատկերացնում, որ այսպես կլինի, կարծում էին, որ լավ կանցնի, բայց որ այս աստիճանի' չէ: Հիմա շատ-շատ ուրախ եմ, քանի որ մենահամերգով առաջին անգամ էի Գյումրիում, նախկինում «Վիտամին ակումբի» հետ եմ եկել և միայն նման արձագանքը ոգեշնչեց հետգայում ստեղծագոծելու ու էլի ներկայանալու Գյումրին :
Եթե համեմատենք մյուս մարզերի կամ Երևանի հանդիսատեսի հետ, ի՞նչ առանձնահատկություն ունի հենց Գյումրիի հանդիսատեսը:
-Ես ճիշտն ասած միշտ լսել եմ կարծիքներ, որ Գյումրիի հանդիսատեսին զարմացնելը դժվար է: Օրինակ, չգիտեմ, մենք միշտ ծափերի ենք արժանացել, դահլիճը Վիտամինի ելույթների ժամանակ միշտ լեփ լեցուն է եղել և ուրախ, իսկ իմ համերգին' լեփ լեցուն ու պարում էին: Դրանից ավել բարձր գնահատական ինձ պետք չէ: Մարզերում սա իմ առաջին մենահամերգն էր: Այսինքն սկիզբը դրվեց Գյումրիում և շատ լավ սկիզբ, և հուսով եմ, որ էլի կգամ այստեղ' նոր պրոեկտներով:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն