ԱՄՆ Ցամաքային Զորքերի ակադեմիայի ունկնդիրների այցը Նյու Յորքում ՀՀ ներկայացուցչություն
Արտաքին Քաղաքական
Նոյեմբերի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հյուրընկալեց ԱՄՆ ցամաքային զորքերի ակադեմիայի ունկնդիրներին: Դեսպան Կարեն Նազարյանը բարձրաստիճան սպաների առջեւ հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնությունները եւ աշխատանքի հիմնական ուղղությունները:
Դասախոսությանը հետեւած քննարկումների ընթացքում դեսպանը լուսաբանեց ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հարեւան եւ գործընկեր պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցեց նաեւ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն