Հաճելի չէ, երբ քեզ սուլում է ողջ մարզադաշտը. Գյոտցե
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն Բունդեսլգայի 13-րդ տուրում իր նախկին թիմի հետ խաղից հետո նշել է.
«Գիտեինք, որ այդ խաղը շատ հուզական է լինելու: Այնքան էլ հաճելի չէ, երբ քեզ սուլում է ողջ մարզադաշտը: Այնուամենայնիվ, որոշակիորեն հասկանում եմ երկրպագուներին:
Առաջին անգամ էի նման իրավիճակում հայտնվում, և ինձ համար հեշտ չէր հաղթահարել դա»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ մյունխենցիները հանդիպումը հաղթեցին 3:0 հաշվով, իսկ Գյոտցեն հեղինակեց իր թիմի առաջին գոլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում