Ադրբեջանը հրաժարվում է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրից
Ադրբեջան
Ադրբեջանը չի պատրաստվում դառնալ Եվրամիության ասոցացված անդամ: Այս մասին, ինչպես հաղորդում է haqqin.az-ը, հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
«Մենք արդեն տեղեկացրել ենք Եվրամիությանը, որ չենք կարող ընդունել ԵՄ առաջարկած ասոցացման համաձայնագիրը: Մենք ցանկանում ենք մշակել մի փաստաթուղթ, որն առավել ադեկվատ կերպով կհամապատասխանի ԵՄ հետ մեր հարաբերությունների և համագործակցության մակարդակին»,-ասել է Մամեդովը:
Նրա խոսքով՝ Բաքուն ԵՄ-ին առաջարկել է, հաշվի առնելով իրենց մեջ եղած համագործակցության մակարդակը, ստորագրել համաձայնագիր գործընկերության մասին:
«Նման համաձայնագիրը կարտացոլի երկկողմ համագործակցության մակարդակը և կապահովի փոխադարձ հարգանքը և իրավահավասարությունը»,-ասել է Մամեդովը:
Նրա կարծիքով՝ ասոցացման համաձայնագիրն ինքնին դնում է պայմաններ, որոնք իրականացնելու դեպքում միայն կարելի է իրապես դառնալ այդ կազմակերպության անդամ:
«Մենք նման եզրակացության ենք հանգել իրականության արդարացի վերլուծության արդյունքում: Եթե ադրբեջանական կողմը մասնակցի «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովին, ինչի մասին ես այժմ ոչինչ հստակ չեմ կարող ասել, ապա այնտեղ առաջին հերթին կարող է հաջողություն գրանցվել վիզաների թեթևացման հարցում, նման փաստաթղթի ստորագրում հնարավոր է»:
Մամեդովը նաև հերքել է այն պնդումները, որ ասոցացումից հրաժարվելու որոշումը Ռուսաստանի կողմից ճնշումների հետևանք է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն