ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինի. հասցեներ Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել 

ՊՐՈ արտոնագրի դասընթացն ավարտվեց. հայ մարզիչները ստացան դիպլոմները (տեսանյութ)

Սպորտ

Ընդամենը մեկ տարի առաջ, 2012 թվականին ՈՒԵՖԱ-ն հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ծրագիրը, ինչը չափազանց մեծ հաջողություն էր:
Սա նշանակում էր, որ ՈՒԵՖԱ-ն բարձր էր գնահատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարդկային ռեսուրսները, ենթակառուցվածքների հնարավորությունները, աշխատակազմի պրոֆեսիոնալ հմտությունները և բազմաթիվ այլ գործոններ:

ՊՐՈ արտոնագիրը ՈՒԵՖԱ-ի մարզչական որակավորման բարձրագույն կատեգորիան է, որը իրավունք է տալիս արտոնագրված մարզչին զբաղվել մարզչական գործունեությամբ ՈՒԵՖԱ-ի անդամ ցանկացած երկրում:

Դասընթացը մեկնարկեց 2012 թվականի մայիսին, իսկ առաջին մասնակիցներն են Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը: Դասընթացի համակարգողը ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ Ֆլեմմինգ Սերրիցլևն է. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընթացքում մասնակիցներն այցելեցին եվրոպական մի շարք երկրներ, տեղում դիտեցին ֆուտբոլային հանդիպումներ, կատարեցին մասնագիտական վերլուծություններ, ծանոթացան ֆուտբոլային ենթակառուցվածքներին:

Անցյալ տարվա հունիսին դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան մեկնելու Լեհաստան, որտեղ ներկա գտնվեցին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Մարզիչներն ուսումնասիրեցին Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Չեխիայի և Իտալիայի հավաքականների հանդիպումները:

Հաջորդ ուղևորությունը տեղի ունեցավ 2013 թ. ապրիլի 22-ից 29-ը: Հայ մարզիչները մեկնեցին Գերմանիա, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու «Բայեր 04» Լեվերկուզեն և «Բորուսիա» Մյունխենգլադբախ ակումբների ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցան թիմերի տեխնիկական տնօրենների, գլխավոր մարզիչների, ֆուտբոլի ակադեմիաների ղեկավարության հետ, ծանոթացան թիմերի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաև դիտեցին Գերմանիայի 2-րդ և 1-ին Բունդեսլիգաների «Դույսբուրգ»-«Քյոլն», «Քյոլն»-«Մյունխեն-1860», «Բայեր»-«Վերդեր» հանդիպումները, որոնց մասին հետագայում ներկայացվեցին վերլուծություններ:

2013 թ. մայիսի 13-ից 16-ը ՊՐՈ արտոնագրի դասընթացներին ներգրավված մարզիչները Շվեյցարիայի Նիոն քաղաքում մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի «Student Exchange Programme»-ի դասընթացին: Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան անցկացնել գործնական մարզումներ, ինչպես նաև ծանոթանալ այնպիսի թեմաների հետ, ինչպիսիք են ճգնաժամային իրավիճակների կառավարումը, մտավոր ուժը, ինքնակատարելագործման մեթոդները, ԶԼՄ-ների հետ շփումը և այլն:

Մասնակիցները հնարավորություն ունեցան հետևելու այնպիսի հայտնի փորձագետների դասախոսություններին, ինչպիսիք էին Հովարդ Ուիլկինսոնը, Նիկո Ռոմեյնը, Պիտեր Ռուդբակը, Ժակ Կրոուվազիեն և այլոք:

ՊՐՈ արտոնագրի դասընթացների մեջ մտնում են ոչ միայն մեր մարզիչների այցելությունները եվրոպական երկրներ, այլև եվրոպական մասնագետների այցելությունները Հայաստան:

Այդ մասնագետներից էր, մասնավորապես, Ֆուտբոլային կառավարման և էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլը, ով 2012 թ. օգոստոսին այցելեց Երևան: Իր ելույթի ընթացքում Համիլը հանգամանորեն անդրադարձավ անգլիական և ամերիկյան ֆուտբոլի կառավարման մոդելներին: Նա ընդգծեց ֆուտբոլի դիտարկումը որպես հսկայական տնտեսություն և ֆուտբոլի կառավարման ժամանակակից մոդելները, որոնք գնալով ավելի մեծ կարևորություն են ստանում ֆուտբոլում:

Հայաստան այցելած մասնագետներից շատ արժեքավոր էին ՖԻՖԱ-ի հրահանգիչ, դարպասապահների մարզիչ, սլովակ մասնագետ Ալեքս Վենցելի տեսական և գործնական պարապմունքները, ով Հայաստան այցելեց 2012 թ. դեկտեմբերին:

2013 թ. ապրիլին մի քանի օրով Երևան ժամանեց գերմանացի հանրահայտ մարզիչ Էրիխ Ռուտեմյոլլերը, ով 1996 թ. եղել է Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի օգնականը, իսկ ներկայումս ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ է: Այցելության նպատակը Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներին, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարներին ծանոթանալն էր, ինչպես նաեւ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընթացքին հետևելը: Դասախոսություների ընթացքում գերմանացի մասնագետն անդրադարձավ ժամանակակից ֆուտբոլի հիմնական տենդենցներին, ինչպես նաև Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի մասնակից հավաքականների օրինակով ցույց տվեց, թե ինչպես են թիմերը կառուցում իրենց պաշտպանությունը, հարձակումը, ինչպես է կատարվում արագ անցումը պաշտպանությունից հարձակում և հակառակը:

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի շրջանակներում Հայաստան այցելեցին նաև այնպիսի հանրահայտ մասնագետներ, ինչպիսիք են Անդրեաս Մորիսբակը, Յեսպեր Անդերսենը, Սիգմունդ Ապոլդ-Աասենը, Բեռնդ Շտոբերը և այլն:

Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնել իրենց գիտելիքները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպորտային հոգեբանությունը և բժշկությունը: Եղան բազմաթիվ դասախոսություններ, որոնց հիմնական թեմաներն էին տաղանդի բացահայտումը ֆուտբոլում, ակումբներում խաղացողների զարգացման երկարաժամկետ ծրագրերը, սելեկցիոն աշխատանքի, հոգեբանական մթնոլորտի, առողջական համակարգի կարևորությունը, ֆուտբոլային մենեջմենթի և ակումբային աշխատանքների կազմակերպման տեսակետից կարևոր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գրասենյակի կազմակերպումը, հաղորդակցություն, բարոյականություն և էթիկա, ԶԼՄ-ների հետ հարաբերություններ, հռետորական արվեստ և մտավոր ունակություններ:

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը մոտեցավ է ավարտին: Նոյեմբերի 11-ին մեկնարկել էր ՊՐՈ արտոնագրի մասնակիցների քննաշրջանը, որն ավարտվեց այսօր: ՊՐՈ դիպլոմները մասնակիցներին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ» Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներՍուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)
Ամենադիտված