Գրիգոր Կուրղինյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
Նոյեմբերի 21-23-ին Տյումենում կայացած կշռաքարի բարձրացման մարզաձևում նախկին հայաստանցի Գրիգոր Ռուբենի Կուրղինյանը, ծնվ. 1992թ., դարձել է աշխարհի բրոնզե մեդալակիր 95 կգ քաշային կարգում:
Գրիգոր Ռուբենի Կուրղինյանը ծնվել է Աբովյան քաղաքում: Մայրը նույնպես ծնունդով Հայաստանից է, իսկ հայրը` Ախալքալաքից: Նրանք այժմ ապրում են Բաշկիրստանի Հանրապետության Ուֆա քաղաքում:
Չնայած Գրիգորը Բաշկիրիայի չեմպիոն է, այդուհանդերձ, անսալով մարզչի` ՌԴ վաստակավոր մարզիչ Նազագատ Նազիրովիչ Կադիրովի խոսքին, որ ինքը կարող է մրցանակային տեղ գրավել, որոշել էր այս անգամ հանդես գալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո. տեղեկացնում է msy.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում