Սաակաշվիլին կստանա պատգամավորի թոշակ
Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին սպասվում է պատգամավորական թոշակ և պետության կողմից անձնական անվտանգության ապահովում:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է Novosti Gruzia-ն, համաձայն «Վրաստանի պետական անվտանգության հատուկ ծառայության մասին օրենքի»՝ նախագահը ընտրված օրվանից մինչև կյանքի վերջ պետության կողմից ապահովվում է անվտանգության աշխատակիցներով:
Ինչ վերաբերում է ֆինանսական ապահովմանը, ապա Սաակաշվիլին նախագահական թոշակ չի ստանա: «Խորհրդարանի անդամների ապահովագրման և կենսաթոշակների մասին օրենքի» համաձայն՝ նրա համար նախատեսվում է պատգամավորական կենսաթոշակ, որը հավասար է պատգաշմավորի աշխատավարձի չափին (շուրչ 898 դոլար):
Սաակաշվիլին Վրաստանի խորդարանի պատգամավոր է եղել 1995-1999 թթ. ընթացում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն