«Գուցե արդեն կորցրել եմ իմ արդիականությունը». անկեղծանում է Արսեն Սաֆարյանը (ֆոտո)
Հասարակություն
Երգիչ Արսեն Սաֆարյանը հինգ տարի դադարից հետո որոշեց իր հանդիսատեսին հնարավորություն տալ ևս մեկ երեկո անցկացնել իր հետ: Երգիչ մենահամերգից առաջ զրուցեց ArmStar.am-ի հետ՝ պատմելով սպասվող մենահամերգի և չորրորդ ձայներիզի շնորհանդեսի մասին:
Համերգի ընթացքում կլինեն պարային կատարումներ, շոու-ծրագիր, լուսային էֆեկտներ, որոնց ականատես կլինեք: Նրա խոսքով' երկար մտածելուց հետո որոշվեց այս անգամ համերգին ոչ մի խորագիր չտալ: Այն պարզապես կոչված է լինելու հին ու նոր երգերի երեկո: Ըստ նրա դա արդեն իսկ պատկերացում է տալիս սպասվող համերգի սցենարի մասին: Համերգը կտևի մոտ երկու ժամ, որի ընթացքում կհնչեն նրա երգացանկի լավագույն հին ու նոր երգերը' 18-20 կատարում:
Այդ օրը տեղի ունենացավ նաև նրա երկար սպասված չորրորդ ձայնասկավառակի շնորհանդես-վաճառքը: Արսեն Սաֆարյանն ընդգծում է, որ մենահամեգը լավագույն առիթներից մեկն է ձայներիզի շնորհանդեսի համար: Ձայնասկավառակը կոչվում է «Սիրո աղոթք», որում ընդգրկված են 10 երգ, այդ թվում' նաև դուետներ:
Երգիչը խոստովանում է, որ երկրպագուների համար ոչ մի արտառոց անակնկալ չի նախապատրաստել, ընդգծելով' «Կարծում եմ յուրաքանչյուրն իր համար մի անակնկալ կբացահայտի. մեկի համար դա կարող է լինել իմ երգերից մեկը, կամ նույնիսկ որևէ հիշողություն դրանց հետ կապված»:
Մանրամասն` այստեղ:




















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն