ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ» Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթը Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան Արարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություն Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Գիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակ Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում 34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ Միտտեն Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» «Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի 

Ջոն Քենեդիի թողած անջնջելի հետքը

Գիտություն և Մշակույթ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հոդվածը Ջոն Քենեդիի մասին:

Ես անձամբ շատ զղջում եմ, որ ավելի լավ չպահպանեցի այն ինքնագիրը, որ ստացա նախագահ Քենեդիից, երբ ինձ՝ կորեական մի հետամնաց գյուղից եկած տասնչորս տարեկան անհայտ դեռահասի, այդչափ մեծ բախտ վիճակվեց հանդիպել նրան:

Ես ԱՄՆ էի եկել ամբողջ աշխարհի մի խումբ երիտասարդների համար Կարմիր Խաչի կողմից կազմակերպված մի ճանաչողական ուղևորության շրջանակներում: Դա ավելին էր, քան այցելություն օտար երկիր. դա ուխտագնացություն էր դեպի հնարավորությունների, վառ ժողովրդավարության երկիր, որն իմ ազգին իր օրհասական պահին օգնել էր փրկվելու:

Նախագահ Քենեդիի ստորագրությունը արագ անհետացավ իմ ընկերների բազմաթիվ մատնահետքերից, ովքեր միմյանցից խլում էին փայլուն թղթի վրա տպված Սպիտակ Տան տեղեկագիրը և այնպիսի խանդավառությամբ էին միմյանց փոխանցում, որ մինչ այն ինձ վերադարձավ, արդեն նրա գրածի հետքն էլ չէր մնացել:

Բայց ոչինչ չէր կարող ջնջել այն դրոշմը, որ թողեց Ամերիկայի նախագահը իմ կյանքում: Հանդիպումը նրա հետ եղավ բեկումնային ինձ համար: Սպիտակ Տան հարավային մարգագետնում այդ օրն արտասանած նրա խոսքերն էին, որ ինձ ոգեշնչեցին և իմ մեջ արթնացրեցին դիվանագետ դառնալու և հանրային ծառայությանը նվիրվելու որոշումը:

Նայելով մեր բազմազան խմբին, որը կազմված էր այն ժամանակ «Երկաթե վարագույրի» հակառակ կողմերում գտնվող երկրների ներկայացուցիչներից, նախագահ Քենեդին մեզ հիշեցրեց, որ մենք կարող ենք ընկերներ լինել, եթե անգամ մեր կառավարությունները դեմ են միմյանց: Եվ նա ասաց բառեր, որոնք դարձան իմ կյանքի նշանաբանը. «Չկան ազգային սահմանափակումներ, կա միայն մի հարց, թե արդյոք մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել միմյանց»:

Մեծանալով և ազգային դիվանագիտական ծառայության մեջ առաջ շարժվելով` ինձ մոտ այդ գաղափարն ավելի սրվեց, և ես որոշեցի գործել հանուն համընդհանուր հանրության շահերի: Որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար' ես փորձում եմ հնարավորինս անել' ծառայելու աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնց կողմից էլ ընդունվել է Կազմակերպության կանոնադրությունը:

Նախագահ Քենեդին մեծ հավատ ուներ ՄԱԿ-ի նկատմամբ: Ընդհանուր վեհաժողովում ունեցած նրա վերջին ելույթը' մահվանից շաբաթներ առաջ, հնչեց որպես նախաբան՝ ուղղված այն խնդիրներին, որոնք մինչ օրս էլ շատ ցավոտ են մեզ համար: Նա շեշտեց մարդու իրավունքների անբաժանելիությունը: Նա արտահայտվեց ընդդեմ շռայլ ռազմական ծախսերի: Նա կոչ արեց ռասայական և կրոնական հանդուրժողականության: Նա բարձր գնահատեց ՄԱԿ-ի խաղաղապահությունը: Եվ նա պնդեց, որպեսզի մենք խաղաղությունն ընդունենք ոչ միայն թղթի վրա, այլև մեր սրտերում: Սրանք արժեքներ են, որոնք ես պաշտպանում եմ ՄԱԿ-ի նվիրյալների կորպուսի աշխարհասփյուռ անդամների հետ միասին:

Ամբողջ աշխարհում երիտասարդների հետ իմ սեփական շփումների ժամանակ ես փորձում եմ հաղորդել այն բառերը, որ լսել էի Ջոն Քենեդիից. եղեք աշխարհի քաղաքացի և սիրեք Ձեր երկիրը' աշխարհին ծառայելով:

Գլխավոր քարտուղար դառնալուցս կարճ ժամանակ անց, ինձ այցի եկավ սենատոր՝ Էդուարդ Քենեդին: Նա ինձ տվեց շրջանակի մեջ դրված Սպիտակ Տան բակում մեր խմբանկարը և նախագահ Քենեդիի այդ օրվա ելույթի տեքստը: Ես խորապես զգացված էի, որ սենատոր Քենեդին հասկանում էր, թե ինձ համար ինչպիսի մեծ արժեք է իր եղբոր հետ ունեցած հանդիպումը:

Վերհիշելով կես դար առաջ նախագահ Քենեդիի ողբերգական մահը` ես հասկանում եմ, որ գուցե զուր է, որ ես զղջացել եմ նրա ինքնագիրը կորցնելու համար: Այդ ստորագրությունը պարզապես անհետ չջնջվեց թղթից. իմ ընկերները կլանեցին այն մաշկով՝ շնորհիվ իրենց խանդավառության: Ես հույս ունեմ շարունակել տարածել այս մարդու մտքերը, մի մարդ, ով ամուր կառչած էր բարձր սկզբունքներից և այդպիսի հավատ էր տածում Միավորված ազգերի, բոլոր մարդկանց ու, հատկապես, աշխարհի երիտասարդության հանդեպ:

ԲԱՆ Կի-մունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները
Ամենադիտված