«Հրապարակ». Ոստիկանական բազազներին կփոխարինեն աղավնիները
ԱՐԽԻՎ
Մարտի 1-ի ընդդիմության հանրահավաքի ժամանակ հավանաբար ծառայություն կիրականացնեն Վովա Գասպարյանի նոր ստեղծած ստորաբաժանման ներկայացուցիչները, որոնց մի մասը կանայք են: Մոտ մեկ ամիս առաջ «Հրապարակը» գրել էր, որ Վովա Գասպարյանի մտահղացմամբ նոր ստորաբաժանում է ստեղծվելու ոստիկանությունում, որն իրականացնելու է արտաքին ծառայություն, մասնավորապես զանգվածային միջոցառումների ժամանակ: Թեև այսպիսի ստորաբաժանումներ կան, օրինակ, պարեկապահակային ծառայությունում, սակայն այն էապես տարբերվելու է ՊՊԾ-ից: Այն, այսպես ասած, էլիտար ծառայություն է լինելու, որի ներկայացուցիչները պետք է բարձր գիտելիքներով ու մի շարք հմտություններով օժտված լինեն: Տիրապետեն անգլերենին, առաջին բուժօգնություն ցուցաբերեն' ընդհուպ ծնունդ ընդունել իմանան, ինչպես նաև քաղաքացիների հետ ցիվիլ բանակցելու հմտություն ունենան: Երեկ թերթը տեղեկացել է, որ ստորաբաժանումն արդեն պատրաստ է, որտեղ ընդգրկված են 6-7 տասնյակ անդամներ: Պատրաստ է նաև նրանց համազգեստը, որն էականորեն տարբերվում է մյուս ստորաբաժանումների համազգեստներից: Ի դեպ, համազգեստի կրծքի հատվածում պատկերված է աղավնի: Այնպես որ այս գարնանն արդեն բազազները կփոխարինվեն խորհրդանշական աղավնիներով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում