Հայ-վրացական սահմանին հնչած կրակոցների հեղինակները վրացի քրեական հեղինակություններն են եղել
Արտակարգ Պատահար
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, երեկ` կեսգիշերին մոտ, կրակոցներ են հնչել հայ-վրացական սահմանի մոտ՝ Բագրատաշենի հսկիչ-անցակետին հարակից տարածքում: Կրակոցները հնչել են Վրաստանի Հանրապետության Շուլավեր բնակավայրում:
Ըստ շրջանառվող լուրերի` կրակոցների ձայներ են լսվել հայկական տարածքում:
Լուրեր.com-ը զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, ով նշեց, որ Հայաստանի տարածքում կրակոցներ չեն եղել:
Նշենք նաև, որ մեր տեղեկություններով` կրակոցները եղել են ազգությամբ վրացի քրեական հեղինակությունների միջև:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն