Սաակաշվիլին սեր է խոստովանել եվրոպական Ուկրաինային
Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին երկուշաբթի երեկոյան Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է տեղադրել, որի վրա գրված է` «Ես սիրում եմ Ուկրաինան: Այն Եվրոպա է», իսկ նկարի հետին ֆոնի վրա Ուկրաինայի և Եվրամիության դրոշներն են:
Այլ մեկնաբանություններ Սաակաշվիլիի կողմից այս կապակցությամբ չեն արվել:
Ըստ վերջին տվյալների` Վրաստանի նախկին նախագահը գտնվում է ԱՄՆ-ում:
Ուկրաինայի կառավարությունն անցյալ շաբաթ որոշում էր կայացրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատաննքերը դադարեցնելու մասին` հիմնավորելով իր որոշումը Ռուսաստանի և ԱՊՀ երկների հետ տնտեսական հարաբերությունների անհրաժեշտ աճով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն