«Բարսելոնայի» գլխավոր մրցակիցներն են «Ռեալն» ու «Բավարիան». Մեսսի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է այն ակումբների անունները, որոնք Չեմպիոնների լիգայում կատալոնացիների գլխավոր մրցակիցներն են:
«Չեմպիոնների լիգայում մեր գլխավոր մրցակիցներն են առաջին հերթին «Ռեալը» և «Բավարիան», չնայած կան բարձրակարգ այլ ակումբներ նույնպես: Չեմպիոնների լիգայում միշտ էլ շատ են մրցունակ թիմերը, այդ պատճառով էլ դժվար է մրցանակ նվաճելը:
Ինձ քիչ է անհանգստացնում, թե ինչ են խոսում վնասվածքիս մասին: Ինձ վրա դա ոչ մի կերպ չի ազդում: Ցավում եմ, որ հիմա չեմ կարողանում թիմակիցներիս օգնել խաղադաշտում, սակայն սա այդքան սարսափելի վնասվածք չէ, և դաշտ վերադառնալու մեծ ցանկություն ունեմ»,-Մեսսիի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում